Ինտերը և Մանչեսթեր Սիթին հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով

Ինտերը և Մանչեսթեր Սիթին հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Ինտերը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով: Ըստ Calciomercato-ի, միլանցիները պատրաստ են 32-ամյա արգենտինացու տրանսֆերի դիմաց առաջարկել պաշտպան Միլան Շկրինյարին:

Բացի այդ, միլանյան ակումբը պատրաստ է քննարկել առաջարկները Շկրինյարի համար: Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Մադրիդի «Ռեալը»:

Այս մրցաշրջանում սլովակ պաշտպանը մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում: «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում