Բերեզովսկի. Արժանի հաղթանակ տարանք

Բերեզովսկի. Արժանի հաղթանակ տարանք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ուրարտուին» (0-1): Հետխաղային ասուլիսին «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է հանդիպման ընթացքի և գրանցված արդյունքի մասին:

«Միմյանց հանդիպած երկու թիմերն էլ մտածում են ապագայի մասին՝ թե՛ նոր թիմ կառուցելու առումով, թե՛ ընդհանուր։

Կարծում եմ ՝ չզիջեցինք մեր այսօրվա մրցակցին և արժանի հաղթանակ տարանք:

Վստահ խաղացինք պաշտպանությունում և օգտագործեցինք մեր գոլային պահն, ինչն էլ որոշիչ դարձավ այս հանդիպման ընթացքում:

Ժոզեֆ Ադահ Օման դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Դա շատ կարևոր էր նրա համար, բայց Ժոզեֆը դեռ մեծ աշխատանք պետք է տանի:

Նա տաղանդավոր երիտասարդ է, ով ապագայում կարող է թոփ ֆուտբոլիստ դառնալ»,- ասել է Բերեզովսկին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում