Խավին ցանկանում է գլխավորել «Բարսելոնա»-ն

Խավին ցանկանում է գլխավորել «Բարսելոնա»-ն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին ասել է, որ ցանկանում է գլխավորել «կապույտ-նռնագույներին», փոխանցում է «Գազետա.ռու»- ն:

«Իմ ամենամեծ երազանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն ու թիմի հետ հաջողությունների հասնելն է: Իմ մարզչական շտաբը և ես պատրաստ ենք դրան», – ասել է Խավին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կատալոնյան ակումբի կազմում խաղացել է 1998-ից 2015 թվականներին: Նա 8 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը: Այժմ ղեկավարում է Քաթարի «Ալ-Սադը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում