Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում

Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Goal» պորտալը պաշտոնական կայքում հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային ցուցակը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Առաջին տեղը գրավում է մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ շարքում թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը բարձրացել է երկու կետով: Լավագույն եռյակը փակում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն։

Այսպիսով, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին լքել է «Ոսկե գնդակի» լավագույն 3 թեկնածուների ցուցակը։ Այժմ արգենտինացին չորրորդ կետում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում