Կլոպ․ Լիվերպուլը չի կարող միլիոններ ծախսել

Կլոպ․ Լիվերպուլը չի կարող միլիոններ ծախսել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հասկացրել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից մեծ ձեռքբերումներ սպասել պետք չէ։

«Մենք չենք կարող միլիոններ, միլիոններ ու միլիոններ ծախսել, որովհետև ուզում կամ մտածում ենք, որ դա անելը հաճելի է։ Երբեք չենք ուզել շատ ծախսել։

«Լիվերպուլն» ուզում է ուժեղացնել իր կազմը, որն արդեն ուժեղ է։ Ու այստեղ խնդիր է ծագում․ ինչպե՞ս ուժեղացնել ուժեղ թիմը։ Այո, փողերով հնարավոր է, բայց դա չի կարելի անել միայն դրանց միջոցով։

Պետք է կրեատիվ գործել, ու մենք փորձում ենք այդպես անել։ Փորձում ենք լուծումը ներսում գտնել։ Մենք դեռ 3-4 խաղացող ունենք, որոնք կարող են մեծ քայլեր անել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում