Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը երկարաձգել է պայմանագիրը Փյունիկի հետ մինչև 2021 թվականը

Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը երկարաձգել է պայմանագիրը Փյունիկի հետ մինչև 2021 թվականը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Նոր համաձայնագիրը գործելու է մինչև 2021 թվականը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

 Արաս Օզբիլիսը «Փյունիկին» է միացել 2019թ. օգոստոս ամսին:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսն անցկացրած 11 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Օզբիլիսը 2012 թվականից հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում