Զիդան․ Մենք դեռ ոչինչ չեն հաղթել․ ունենք 6 եզրափակիչ, որոնցից մեկը վաղն է

Զիդան․ Մենք դեռ ոչինչ չեն հաղթել․ ունենք 6 եզրափակիչ, որոնցից մեկը վաղն է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Խետաֆեի» դեմ խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների։ Ֆրանսիացի մասնագետը խոսել է Լա լիգայում չեմպիոնական մրցավազքի, Էդեն Ազարի մարզավիճակի, Խամես Ռոդրիգեսի խոսքերի ու Աշրաֆ Հակիմիի «Ինտեր» հավանական տեղափոխության մասին։

«Մենք դեռ ոչինչ չենք հաղթել։ Մենք ունենց 6 խաղ՝ 18 միավոր։ Քանի դեռ մենք մաթեմատիկորեն չեմպիոն չենք, մենք շարունակելու ենք պայքարել։ Մենք ունենք 6 եզրափակիչ, որոնցից մեկը վաղն է»,- Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։

Ֆրանսիացի մասնագետը անդրադարձել է այն հարցին, որ Էդեն Ազարի նկատմամբ խախտում են կանոնները ամեն 23 րոպեն մեկ։

«Էդենը լավն է, ու հակառակորդները գիտեն այդ մասին։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ միտում կա նրա դեմ գործողություններում։ Ազարի հետ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Նա իր լավագույն մարզավիճակին կվերադառնա շատ շուտով։

Խամե՞սը։ Այո՛, նա ճիշտ է ասում։ Նա ուզում է խաղալ, ու դա նորմալ է»։

Զիդանը անդրադաձել է նաև Աշրաֆ Հակիմիին․

«Աշրաֆը մեր խաղացողն է, բայց ամեն ինչ կարող է պատահել։ Այս թիմում երկու կարևոր մաս կա՝ տնտեսական և սպորտային։ Սա այն հարցը չէ, որի մասին պետք է խոսել հենց հիմա»,- ասել է Զիդանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում