Խաղընկերներս աջակցում էին ինձ․ Սեդրիկը՝ Արսենալում նորամուտը նշելու մասին

Խաղընկերներս աջակցում էին ինձ․ Սեդրիկը՝ Արսենալում նորամուտը նշելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեդրիկ Սուարեշը մեկնաբանել է ԱՊԼ 32-րդ տուրում կայացած իր նորամուտը «զինագործների» կազմում։

Նշենք, որ պաշտպանն այդ խաղում գոլի հեղինակ դարձավ։

«Նորամո՞ւտս։ Եթե անկեղծ, հիանալի էր։ Առաջին հերթին նրա համար, որ ես հնարավորություն ստացա «Արսենալի» կազմում «Էմիրեյթս» մարզադաշտում խաղալու։ Դե, և իհարկե, գոլս։ Ինձ շատ-շատ երջանիկ եմ զգում։ Բայց պետք է շնորհակալություն հայտնեմ խաղընկերներիս, նրանք օգնեցին ինձ։ Տեսաք գոլիցս հետո նրանց արձագանքը, նրանք ևս երջանիկ էին։ Նրանք աջակցում էին ինձ, ու ես երախտապարտ եմ դրա համար։ Բայց, ամենակարևորը, իհարկե, վաստակած 3 միավորն էր։

«Վուլվերհեմփթոնի» դեմ խաղը շատ դժվար կլինի։ Նրանք շատ լավ թիմ ունեն։ Բայց, իհարկե, մենք ուզում ենք հաղթել»,-խաղացողի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում