Սուլշեր․ Գրինվուդի համար սահմաններ չկան

Սուլշեր․ Գրինվուդի համար սահմաններ չկան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդի առաջընթացի մասին։

«Մրցաշրջանի ընթացքում լավ աշխատեցինք։ Մեյսոնը ցույց տվեց իրեն ու ավելի շատ խաղաժամանակի էր արժանի։ Երիտասարդ լինելով՝ այնքան էլ հեշտ չէ այդպիսի մակարդակով հանդես գալը։ Մի՛ մոռացեք, որ նա դեռ կարող է երիտասարդական թիմի կազմում խաղալ Անգլայի Գավաթում խաղալ։

Գրինվուդն այս մրցաշրջանում ֆանտաստիկ պրոգրես ցույց տվեց։ Նրա համար սահմաններ չկան։ Հիմա ամեն ինչ իրենից է կախված։ Նա գիտի՝ ինչի է ընդունակ։ Պետք է նույն ոգով շարունակի։ Հիմա նա ինձնից շատ ավելի լավն է, երբ ես 18-19 տարեկան էի։ Կասկած չկա դրանում։

Մեյսոնը գոլեր խփել գիտի։ Նրա հետ աշխատելը հաճելի է։ Նա շարունակում է սովորել ու կատարելագործվել։ Գրինվուդը գնալով էլ ավելի ճիշտ որոշումներ է կայացնում»,-Սուլշերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Գրինվուդը բոլոր մրցաշարերի 42 խաղում խփել է 15 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում