Ինտերը պատրաստ է Սանչեսին գնել ՄՅՈՒ-ից

Ինտերը պատրաստ է Սանչեսին գնել ՄՅՈՒ-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am«Ինտերի» ղեկավարությունն ուզում է թիմում պահել Ալեքսիս Սանչեսին, որին 2019-ի ամռանը վարձակալել էր ՄՅՈՒ-ից։ Միլանցիները պատրաստ են 31-ամյա չիլիացուն գնել 20 մլն եվրոյով։ Այս մասին հաղորդում է Goal-ը։

«Ինտերն» արդեն երկարաձգել է Սանչեսի վարձակալությունը։ Ավելի վաղ պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։ Հարձակվողը միլանյան թիմին կարող է օգնել Ա Սերիայում, բայց չի կարող մասնակցել Եվրոպա Լիգայի խաղերի մեծ մասին։

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսիսը Իտալիայի առաջնության 13 խաղում խփել է 2 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Չիլիացին նաև ՉԼ խաղում 1 գոլային փոխանցում է իր ակտիվում գրանցել։

«Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում