Ջեկոն կարող է տեղափոխվել Յուվենտուս

Ջեկոն կարող է տեղափոխվել Յուվենտուս

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ իտալական ակումբից: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 34-ամյա բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Նրան իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ Մաուրիցիո Սարին: Հաղորդվում է, որ Ջեկոյի ծառայություններով ևս երկու ակումբ է հետաքրքրված:

Ջեկոն բոսնիական «Ժելեզնիչարի» սան է: 34-ամյա հարձակվողը «Ռոմա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2016 թվականին: Ջեկոյի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն բոլոր մրցաշարերում 33 հանդիպման է մասնակցել ՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում