Շնորհակալ եմ Գվարդիոլային, ով ինձ ավելի լավը դարձրեց․ Սանե

Շնորհակալ եմ Գվարդիոլային, ով ինձ ավելի լավը դարձրեց․ Սանե

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Կիսապաշտպան Լերո Սանեն «Բավարիա» տեղափոխվելուց հետո շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիին», ինչպես նաև գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:

«Առաջին հերթին՝ շնորհակալ եմ «քաղաքաբնակներին»: Շատ շնորհակալ եմ անցած չորս տարիների և աջակցության համար: Դա իսկապես սթրեսային և հաջող ժամանակաշրջան էր, որը հաստատ չեմ մոռանա:

Հաղթեցինք շատ հանդիպումներ, շատ գոլեր խփեցինք, գերազանցեցինք մի քանի ռեկորդներ և միասին նվաճեցինք 7 տիտղոս: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, աշխատակիցներին և իմ թիմակիցներին: Միշտ հիշելու եմ այս ժամանակաշրջանը մեծ ուրախությամբ և հպարտությամբ:

Շնորհակալ եմ նաև իմ մարզչին, ով ինձ ավելի լավը դարձրեց, ում շնորհիվ ստացա 2018-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը: Ես շատ բան սովորեցի և շատ հպարտ եմ, որ մասնակցեցի այս ճանապարհորդությանը», – գրել է Սանեն իր թվիթերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում