Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»

Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, փոխանցում է chempionat.com-ը։

Ըստ աղբյուրի, եթե Մեսսին հեռանա Բարսելոնայից», ապա կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հատկանշական է, որ «քաղաքաբնակների» ճամբարում Մեսսին կարող է վերամիավորվել Խոսեպ Գվարդիոլայի հետ, ում հետ աշխատել է «Բարսելոնայում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ցանկանում է լքել «Բարսելոնան»:

33-ամյա Մեսսին «Բարսելոնայի» հնաբնակներից է: Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 28 խաղի (առաջին թիմում 27 խաղ), որոնցում նա դարձել է 22 գոլի հեղինակ (հինգը՝ 11 մետրանոց) և արել է 17 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում