Մագնուս Կարլսենը՝ Chessable Masters առցանց մրցաշարի հաղթող

Մագնուս Կարլսենը՝ Chessable Masters առցանց մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել է շախմատի Chessable Masters առցանց մրցաշարը: Եզրափակչում Կարլսենը հաղթեց նիդերլանդացի Անիշ Գիրիին:

Հանդիպումն ավարտվեց 3,5-2,5 հաշվով: 150,000 ԱՄՆ դոլարի մրցանակային ֆոնդ ունեցող Chessable Masters-ը Կարլսենի կազմակերպած շախմատային մրցաշարի երրորդ փուլն էր:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը, որը բաղկացած է չորս փուլերից և եզրափակիչից, կազմում է 1 միլիոն դոլար, իսկ Կարլսենը դարձել էր նաև առաջին մրցաշարի հաղթող, երկրորդում հաղթել էր ռուս Դանիիլ Դուբովը: Չորրորդ մրցաշարը կանցկացվի հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում