Armsport սկետչ․ Մեսսիի 700-րդ գոլը․ նոր ռեկորդը դեռ Բարսայի հաղթնակի գրավականը չէ

Armsport սկետչ․ Մեսսիի 700-րդ գոլը․ նոր ռեկորդը դեռ Բարսայի հաղթնակի գրավականը չէ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԼա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ (2-2): Այս հանդիպման 50-րդ րոպեին իր կարիերայի 700-րդ գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին․ այդ գոլերից 630-ը Մեսսին խփել է կատալոնական ակումբի կազմում, իսկ 70-ը՝ Արգենտինայի հավաքականի կազմում:

700 գոլ․․․ դա պարզապես ֆանտաստիկ է, սակայն այդ սուպեր ցուցանիշը որքանո՞վ կօգնի «Ռեալի» հետ ներկայիս մրցակցությունում․․․ պարզ կդառնա միայն առաջիկա հանդիպումներում․․․

Մադրիդի «Ռեալը» այդ տուրում սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» միավորների պաշարը հասցրեց 74-ի և առաջնության ավարտից 5 տուր առաջ 4 միավոր գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում