Ասել, որ Ռոնալդուն ամենատաղանդավորն է, ում հետ խաղացել եմ միևնույն թիմում, չեմ կարող․ Ֆերնանդեշ

Ասել, որ Ռոնալդուն ամենատաղանդավորն է, ում հետ խաղացել եմ միևնույն թիմում, չեմ կարող․ Ֆերնանդեշ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Կրասնոդարի» կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը կիսել է իր կարծիքը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն սուպեր տաղանդավոր խաղացող է և սուպեր պրոֆեսիոնալ: Բայց ասել, որ նա ամենատաղանդավորն է, ում հետ ես խաղացել եմ միևնույն թիմում, չեմ կարող: Դա անարդար կլիներ Դավիդ Սիլվայի, Ֆիգուի և Դեկուի նկատմամբ:

Նրանցից յուրաքանչյուրը ֆանտաստիկ մակարդակի ֆուտբոլիտ էր, նրանք բառացիորեն կարողանում էին խաղադաշտում անել ամեն ինչ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Матч ТВ-ն:

34-ամյա կիսապաշտպանը և «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը միասին խաղացել են Պորտուգալիայի հավաքականի կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում