Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը խնդրում է Չելսիին վաճառել իրեն

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը խնդրում է Չելսիին վաճառել իրեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էմերսոնը ցանկանում է հեռանալ ակումբից, ինչի մասին արդեն տեղեկացրել է «Չելսիի» ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան:

Էմերսոնը ցանկանում է վերադառնալ Ա Սերիա, որպեսզի ավելի մեծ հնարավորություն ունենա խաղալ Իտալիայի հավաքականում:

«Չելսին» 25 միլիոն եվրո է պահանջում իր պաշտպանի համար:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Էմերսոնը անցկացրել է 19 հանդիպում ու դարձել՝ 1 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում