Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, պետք է սովորենք նրանից․ Վերետու

Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, պետք է սովորենք նրանից․ Վերետու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Պարմային»։

Հռոմեացիների երկրորդ գոլի հեղինակ Ջորդան Վերետուն խաղից հետո պատասխանել է այն հարցին, թե որքան կարևոր է Մխիթարյանի պես ֆուտբոլիստ թիմում ունենալը։

«Մենք թիմում մեծ փորձ ունեցող շատ խաղացողներ ունենք։ Միկին, Ջեկոն, Կոլարովը, Ֆացիոն, Պեռոտին և այլք։ Մեզ՝ երիտասարդ խաղացողներիս համար, նրանք ահռելի օգնություն են։ Պետք է լսենք նրանց ու սովորենք նրանցից»,- «Ռոմայի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է վերետուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում