Ռեալը վերջին 4 տարիներին գրեթե 250 մլն եվրո է աշխատել ակադեմիայի սաների վաճառքից

Ռեալը վերջին 4 տարիներին գրեթե 250 մլն եվրո է աշխատել ակադեմիայի սաների վաճառքից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am«Ռեալը» վերջին տարիներին լավ վաճառում է իր սաներին։

Marca-ի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին մադրիդյան ակումբի՝ սաների վաճառքից ստացած գումարները կտրուկ աճել են։ «Ռեալի» ակադեմիայի բոլոր ֆուտբոլիստները, որոնք հիմա տրանսֆերային արժեքով սաների վաճառքի լավագույն հնգյակում են, վաճառվել են վերջին 4 տարիներին։ Դրանք են՝ Ալվարո Մորատան, Մարկոս Լյորենտեն, Խեսե Ռաուլ դե Տոմասը և Աշրաֆ Հաքիմին։

Մորատան «Ռեալի» ամենաթանկ սանն է։ Նա 2017 թվականին 66 մլն եվրոյով տեղափոխվեց «Չելսի»։ Հաքիմին 40+5 մլն եվրոյով տեղափոխվեց «Ինտեր»։ «Ատլետիկոն» 2019-ին 30 մլն եվրո վճարեց Լյորենտեի համար։ 2016-ին Խեսեն 25 մլն եվրոյով տեղափոխվեց ՊՍԺ, իսկ դե Տոմասը 2019 թվականին 20+2 մլն եվրոյով վաճառվեց «Բենֆիկային»։

Վերջին տարիներին «Ռեալը» շատ ավելի փոքր գործարքներ ևս արել է ակադեմիայի սաների մասնակցությամբ։ Օրինակ, Դենիս Չերիշևը 7 մլն եվրոյով տեղափոխվել է «Վալենսիա», Մարիանո Դիասը 8 մլն եվրոյով՝ «Լիոն», իսկ «Ռեալ Սոսյեդադը» Դիեգո Լյորենտեի համար 7 մլն եվրո է վճարել։ Պաշտպան Օմար Մասկարելը 10 մլն եվրոյով տեղափոխվել է «Շալկե»։

2016 թվականից սկսած «Ռեալը» ակադեմիայի սաների վաճառքից աշխատել է 246 մլն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում