Մխիթարյանի գոլն ու նրա փոխանցումից հետո Վերետուի դիպուկ հարվածը հաղթանակ բերեցին Ռոմային Պարմայի դեմ խաղում (տեսանյութեր)

Մխիթարյանի գոլն ու նրա փոխանցումից հետո Վերետուի դիպուկ հարվածը հաղթանակ բերեցին Ռոմային Պարմայի դեմ խաղում (տեսանյութեր)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amՖուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Պարմային»։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուչկա ն։ Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 43-րդ րոպեին 2-րդ անընդմեջ խաղում աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։

57-րդ րոպեին «գայլերը» առաջ անցան հաշվի մեջ։ Մխիթարյանի փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հեռու տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1։

Այսպիսով, «Ռոման» առաջնության վերսկսումից հետո առաջին հաղթանակն է տանում, միավորների քանակը հասցնում է 51-ի։

Տեսանյութերը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում