Սետյեն․ Մյուս մրցաշրջանում ինձ Բարսելոնայի ղեկին եմ տեսնում

Սետյեն․ Մյուս մրցաշրջանում ինձ Բարսելոնայի ղեկին եմ տեսնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին։

«Իհարկե, ես ինձ մյուս մրցաշրջանում տեսնում եմ «Բարսելոնայի» ղեկին։ Բայց իրականությունն այն է, որ երբեմն չի հաջողվում նպատակին հասնել։ Կամ հասնում ես նրան, բայց դրա հետևում աշխատանք է, որը պետք է ըստ արժանվույն գնահատվի։

Այո, ես պատասխանատվության մի մասն ինձ վրա եմ վերցնում, բայց ոչ ամբողջը։ Երբ մեղավոր են փնտրում, միշտ նայում են գլխավոր մարզչին։ Ինձ մոտ այնպիսի զգացում չկա, որ զգամ, թե ամեն ինչ վատ է, որովհետև 3 խաղ ոչ-ոքի ենք խաղացել։ Արժանին կմատուցեմ «Ռեալին», որը մրցաշրջանի վերսկսումից հետո հաղթել է իր բոլոր խաղերը, դա հեշտ չէ»,– Սետյենի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։

«Բարսելոնան» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Կատալոնացիները «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, հետ են մնում 4 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում