Արտետա․ Արսենալը կարող է հետաքրքրել թոփ-խաղացողներին

Արտետա․ Արսենալը կարող է հետաքրքրել թոփ-խաղացողներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է այն մասին, թե արդյոք իր թիմը գրավիչ է թոփ-խաղացողների համար։

Հիշեցնենք, որ ԱՊԼ 35 տուրերից հետո «զինագործները» 9-րդ տեղում են։

««Արսենալը» կարող է հետաքրքրել թոփ-խաղացողներին, որովհետև ակումբն անհավանական պատմություն ու անհավանական ենթակառուցվածքներ ունի։ «Արսենալը» տեղակայված է հիանալի քաղաքում ու խաղում է ֆուտբոլ, որը գրավում է ֆուտբոլիստներին։

Խոսում եմ այս մասին, որովհետև հիմա ավելի մոտ եմ շուկային։ Երբ շփվում եմ մարդկանց հետ, հասկանում եմ, որ շատերն են ուզում հանդես գալ «Արսենալի» կազմում»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում