Զիդանը՝ Մոդրիչի մասին. Ես կարիերաս 34 տարեկանում ավարտել եմ կարիերաս, իսկ Լուկան ցանկանում է շարունակել

Զիդանը՝ Մոդրիչի մասին. Ես կարիերաս 34 տարեկանում ավարտել եմ կարիերաս, իսկ Լուկան ցանկանում է շարունակել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին.

«Ես կարիերաս ավարտել եմ, երբ 34 տարեկան էի, բայց Լուկան, իհարկե, ցանկանում է շարունակել:

Մենք գիտենք Լուկայի որակներն ու վայելում ենք նրա խաղը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է իրենց զգում ֆուտբոլիստը»,- ասել է Զիդանը:

Նշենք՝ սեպտեմբերին Մոդրիչը կդառնա 35 տարեկան: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում