Ինչու՞ նման հարցեր չեք տալիս Կլոպին կամ Գվարդիոլային. Լրագրողը զայրացրել է Մոուրինյուին

Ինչու՞ նման հարցեր չեք տալիս Կլոպին կամ Գվարդիոլային. Լրագրողը զայրացրել է Մոուրինյուին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնյուն պատասխանել է այն հարցին, թե ինչու թիմի նորեկ Սթիվեն Բերգվեյնը մեկնարկային կազմում չի մասնակցել «Նյուքասլի» դեմ հանդիպմանը (3-1) Sky Sports-ը:

«Լսեք, այդ ի՞նչ հարցեր եք ինձ տալիս: Ինչու՞ նման բան չեք հարցնում մյուսներին ՝ Կլոպին, Գվարդիոլային կամ Լեմպարդին:

Լեմպարդը խաղավարտին է դաշտ մտցնում Պուլիշիչին կամ Հադսոն-Օդոյիին թողնում է պահեստայինների նստարանին, բայց ոչ մեկին դա չի հուզում:

Գվարդիոլային էլ չեք հարցնում Դավիդ Սիլվայի մասին:

Այդ դեպքում ինչու՞ եք նման բան թույլ տալիս ինձ հետ զրուցելիս»,- ասել է Մոուրինյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում