Ժոան Լապորտա. Մենք կարող ենք կորցնել Մեսսիին

Ժոան Լապորտա. Մենք կարող ենք կորցնել Մեսսիին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԿատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան վախենում է, որ թիմի առաջատար Լեո Մեսսին կարող է լքել ակումբը, տեղեկացնում է Goal-ը:

«Ցանկանում եմ, որ Լեոն մնա մեր ակումբում: Նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին և Մեսսիին մտադիր է երկարաձգել այն:

Ցավոք, ակումբի ներկայիս ղեկավարների ոչ արհեստավարժ պահվածքը կարող է փչացնել ամեն ինչ:

Նրանք կործանման են տանում «Բարսելոնան»: Ակումբի պատիվը վտանգված է:

Խավին կմարզի «Բարսելոնա՞ն». նրա փոխարեն այդպիսի որոշում չէի կայացնի: Նման ղեկավարության պայմաններում ես չէի գնա այդ քայլին»,- ասել է Լապորտան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում