Մխիթարյանը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

Մխիթարյանը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող իրադարձություններին»

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեր հետ եմ: Հենո»,– ասված է Մխիթարյանի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում