«Ռեալը» 34-րդ անգամ արժանանում է Իսպանիայի չեմպիոնի կոչմանը

«Ռեալը» 34-րդ անգամ արժանանում է Իսպանիայի չեմպիոնի կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am«Ռեալը» Իսպանիայի առաջնության 2019/20 թվականների մրցաշրջանի չեմպիոն է` 37-րդ տուրում 2-1 հաշվով հաղթելով «Վիլյառեալին»։

News.ru-ն գրում է, որ «Ռեալը» իր պատմության ընթացքում 34-րդ անգամ է արժանանում Իսպանիայի չեմպիոնի կոչմանը։ Սա «Ռեալի» երկրորդ չեմպիոնությունն է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի ղեկավարությամբ։

Վերջին անգամ «Ռեալն» արժանացել էր այդ տիտղոսին 2016/17 թթ. մրցաշրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում