Խոակին Կապառոս. Շատ զարմացած էի, որ ԲԽ-ում եղան խաղեր, երբ ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար դաշտում

Խոակին Կապառոս. Շատ զարմացած էի, որ ԲԽ-ում եղան խաղեր, երբ ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար դաշտում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, հեռավար կարգով պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև ArmSport-ի հարցին՝ կապված Հայաստանի առաջնություններում լեգիոներների սահմանափակմանը.

«Ցանկալի կլիներ, որ հայկական ակումբներում շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան: Եթե մեր ազգային առաջնությունում ավելի մեծ թվով հայեր խաղան, դրանից կշահի մեր ազգային հավաքականը:

Ես շատ զարմացած էի, որ Հայաստանի առաջնությունում եղան խաղեր, երբ թիմերի կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չեկավ: Այս ամենը խանգարում է մեր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներին, ովքեր կրթություն են ստանում մանկապատանեկան դպրոցներում, սակայն շանս չեն ունենում իրենց դրսևորելու»,- ասել է Խոակին Կապառոսը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՖՖ Գործկոմը որոշեց, որ Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ:

Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում