Յուվենթուսը ցանկանում է թարմացնել կազմը․ 5 ֆուտբոլիստ կարող է հեռանալ

Յուվենթուսը ցանկանում է թարմացնել կազմը․ 5 ֆուտբոլիստ կարող է հեռանալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am«Յուվենթուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է սկսել կազմի մաքրման գործընթաց, հաղորդում է Tuttosport-ը։

Աղբյուրի տեղեկությամբ՝ «բիանկոներիները» ցանկանում են կազմի թարմացման ընթացքում բաժանվել 5 ֆուտբոլիստից։

Թուրինյան ակումբը տրանսֆերի է հանելու Գոնսալո Իգուայինին, Ֆեդերիկո Բերնարդեսկիին, Սամի Խեդիրային, Բլեզ Մաթյուիդիին և Դանիելե Ռուգանիին։

«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել խաղացողների, որոնք համապատասխանում են թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հայացքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում