Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) – 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) – 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) – 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) – 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) – 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) – 2019-

Խորեն Բայրամյանն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ. «Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում