Մխիթարյանի գոլը հաղթական չէր Ռոմայի համար (տեսանյութ)

Մխիթարյանի գոլը հաղթական չէր Ռոմայի համար (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԻտալիական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Միլանի «Ինտերի» հետ:

15-րդ րոպեին Ստեֆան դե Վրին առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սպինազոլան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց «Ռոմային»: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Լուկակուն դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ հավասարեցրեց հաշիվը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 83-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոման 58 միավորով 5-րդն է:

Տեսանյութը՝ ստորև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում