Հայտնի են Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները

Հայտնի են Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Մրցանակը սահմանվել է ՀՖՖ-ի կողմից և նպատակ ունի արժևորելու Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների և մարզիչների՝ մրցաշրջանի ընթացքում ունեցած ելույթներն ու կատարած աշխատանքը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի, այս մրցանակի հաղթողի հավակնորդների թվում չեն ընդգրկվում ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները և ազգային ու տարբեր տարիքային հավաքականները ներկայացնող մարզիչները: Հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, ինչպես նաև եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները և մարզիչները:

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկ

1. Ալֆոնսե Կասսե Կոջո «Արարատ-Արմենիա»
2. Մաիլսոն Լիմա «Արարատ-Արմենիա»
3. Պետրոս Ավետիսյան «Արարատ-Արմենիա»
4. Յուսուֆ Օտուբանջո «Արարատ-Արմենիա»
5. Մաքսիմ Մայրովիչ «Նոա»
6. Վլադիմիր Ազարով «Նոա»
7. Վալերիո Վիմերկատի «Նոա»
8. Վսևոլոդ Երմակով «Շիրակ»
9. Սոլոմոն Ուդո Իմե «Շիրակ»
10.Մորի Կոնե «Շիրակ»
11.Կարեն Մուրադյան «Շիրակ»
12.Դավիթ Մանոյան «Շիրակ»
13. Նիկիտա Բարանով «Ալաշկերտ»
14.Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
15.Գուստավո Մարմենտինի «Ալաշկերտ»
16.Տիագո Գալվաո «Ալաշկերտ»
17.Ալեքսանդար Գլիշիչ «Ալաշկերտ»
18.Ջոնել Դեսիրե «Լոռի ՖԱ»
19.Վարդան Շահատունի «Լոռի ՖԱ»
20. Դենիս Դեդեչկո «Արարատ»
21.Եվգենի Կոբզար «Ուրարտու»
22.Կարեն Մելքոնյան «Ուրարտու»
23.Արթուր Միրանյան «Փյունիկ»
24.Արաս Օզբիլիս «Փյունիկ»
25.Գեղամ Հարությունյան «Գանձասար-Կապան»

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզչի թեկնածուների ցանկ

1. Վարդան Մինասյան «Արարատ-Արմենիա»
2. Իգոր Պիկուշչակ «Նոա»
3.Վարդան Բիչախչյան «Շիրակ»
4.Դավիթ Կամպանյա «Լոռի ՖԱ»

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում