Պաշտոնական․ Արտակ Օսեյանը կզբաղեցնի Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնը

Պաշտոնական․ Արտակ Օսեյանը կզբաղեցնի Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmSport-ը, Օսեյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Արտակ Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։

Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (Օգնական), Վլադիմիր Վարդանյան (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (Ֆիզպատրաստության մարզիչ)։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթում նոր մարզչական շտաբին։

Արտակ Օսեյանի կարիերան՝ թվերով և փաստերով՝

2012-13 – «Բանանց» – գլխ. մարզչի օգնական

2013-16 – «Փյունիկ» – գլխ. մարզչի օգնական

2013 – Հայաստանի երիտասարդական հավաքական – գլխ. մարզչի օգնական

2014-15 – Հայաստանի երիտասարդական հավաքական – գլխ. մարզչի օգնական

2015 – Հայաստանի երիտասարդական հավաքական – գլխ. մարզիչ

2016-17 – «Փյունիկ» – գլխ. մարզիչ

2017-18 – «Ավան Ակադեմիա» – գլխ. մարզիչ

2017 – Հայաստանի Մ-17 հավաքական – գլխ. մարզիչ

2017 – Հայաստանի Մ-19 հավաքական – գլխ. մարզիչ

2018 – Հայաստանի ազգային հավաքական – գլխ. մարզչի օգնական

2018 – «Արարատ-Արմենիա-2» – գլխ. մարզիչ

2018 – «Արարատ-Արմենիա» – գլխ. մարզիչ (ժ.պ.)

2018-20 – «Արարատ-Արմենիա» – գլխ. մարզչի օգնական:

Հիշեցնենք՝ օրերս «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը լքեց Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ակումբից հայտնել էին, որ կշարունակեն համագործակցությունը Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։

Արտակ Օսեյանը 2016 թվականին արդեն աշխատել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում