Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ

Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ: Այս մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ն: Հայաստանի ընտրանին ընդգրկված է առաջին ենթախմբում: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմի հետ նույն ենթախմբում են նաև Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Լեհաստանը, Ֆրանսիան, Ադրբեջանը, Վիետնամը, Վրաստանը, Ղազախստանը և այլն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային շախմատիստներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, 1 մինչև 20 տարեկան պատանի և 1 մինչև 20 տարեկան աղջիկ:

Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-30-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում