Ա սերիա․ Յուվենթուսը Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթեց Լացիոյին (տեսանյութ)

Ա սերիա․ Յուվենթուսը Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթեց Լացիոյին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Յուվենթուսը» ընդունել էր «Լացիոյին»։

Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ 51-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, առաջ մղեց տանտերերին։

54-րդ րոպեին Ռոնալդուն դուբլ ձևակերպեց՝ օգտվելով Պաուլո Դիբալայի անցումից ու կատարած փոխանցումից։ 83-րդ րոպեին «Լացիոն» մեկ գնդակ հետ բերեց։ 11-մետրանոցից աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն։ Հռոմեացիները ավելին անել չկարողացան։

«Յուվենթուսը» հաղթեց 2-1 հաշվով։ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցնում է 80-ի և շարունակում է վստահորեն գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում