Յուվենտուսը ցանկանում է ձեռք բերել Ատալանտայի ֆուտբոլիստին

Յուվենտուսը ցանկանում է ձեռք բերել Ատալանտայի ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԹուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Դուվան Զապատայի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն, «Ծեր սինյորան» վաղուց հետևում է 29-ամյա կոլումբիացի հարձակվողի խաղին, ով դարձել է «դիցուհիների» առաջատարներից մեկը: Նշվում է, որ «Յուվեն» պատրաստ է «Ատալանտային» առաջարկել 30 միլիոն եվրո գումարած դարպասապահ Մետիա Պերինին՝ Զապատայի տրանսֆերի դիմաց:

«Ատալանտայի» ղեկավարությանը գուցե հետաքրքիր այս գործարքը, քանի որ ամռանը նրանք կարող են կորցնել իրենց առաջին համարին`Պիերլուիջի Գոլինիին, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի շարք թոփ ակումբներ:

«Ատալանտայի» կազմում երկու մրցաշրջաններում Զապատան Ա Սերիայի շրջանակում անցկացրել է 61 հանդիպում, խփել 40 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում