Պաշտոնական․ Հայկ Իշխանյանը՝ Գանձասար-Կապանի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Հայկ Իշխանյանը՝ Գանձասար-Կապանի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒLԻՍԻ, Times.am«Գանձասար-Կապանը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Իշխանյանի և «Լոռիի» նախկին ֆուտբոլիստ Մանուել Գոնսալեզ Կոելյոի հետ։ Այդ մասին հայտնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

31 ամյա Հայկ Իշխանյանը, ով նախկինում արդեն իսկ հանդես է եկել կապանյան թիմում, 1 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Մինչ այս փորձառու պաշտպանը հանդես էր գալիս «Ալաշկերտում»: Իշխանյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է:

«Լոռի» ֆուտբոլային ակումբից «Գանձասար-Կապան» է տեղափոխվել Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28 ամյա պորտուգալացին մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես էր գալիս իսլանդական IBV ակումբի կազմում: Դիոգոն նույնպես մեկ տարվա պայմանագիր կնքել «Գանձասար-Կապանի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում