Տեղի է ունեցել շախմատի համահայկական առցանց մրցաշար

Տեղի է ունեցել շախմատի համահայկական առցանց մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Շախմատի միջազգային օրը՝ հուլիսի 20-ին, Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպել են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Էլեկտրոնային ուսուցման գործընկերն էր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:

Ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարը տևել է 2 ժամ՝ 22 երկրներից ընդգրկելով 850-ից ավելի շախմատիստներ, որոնցից 52-ը՝ ՖԻԴԵ-ի տարբեր կոչումներով:

Հիմնական մրցանակը նվաճել է գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, կանանց պայքարում առաջինն էր կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, մինչև 10, 12 և 14 տարեկանների մրցամարտում համապատասխանաբար հաղթող է ճանաչվել Գարիկ Շարաջյանը, Գագիկ Նավոյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը:

Վետերանների պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, իսկ մինչև 2000 վարկանիշ ունեցողների շարքում՝ Արամ Վարդանյանը: Բոլոր արդյունքները նախնական են և վերջնականապես կհաստատվեն մրցաշարի ավարտից 48 ժամ հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում