Ռոման ցուցադրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզահագուստը

Ռոման ցուցադրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզահագուստը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Իտալական «Ռոման» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզահագուստը:

Այն իրականացված է ավանդական ոճով: Միակ տարբերությունը՝ չորս հորիզոնական գծերն են, որոնք պատկերված են շապիկի կենտրոնում:

Նշվում է, որ նոր մարզահագուստը նվիրված է «Ռոմայի» հաղթանակին Իտալիայի գավաթում, որը տեղի է ունեցել 40 տարի առաջ:

Հիշեցնենք, որ 34 տուրից հետո «Ռոման» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: