Մանչեսթեր Սիթին խլեց Ֆերնան Տորեսին Բորուսիայից

Մանչեսթեր Սիթին խլեց Ֆերնան Տորեսին Բորուսիայից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԻսպանական «Վալենսիայի» երիտասարդ կիսապաշտպան Ֆերնան Տորեսը շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է Bild-ը:

Նշվում է, որ Տորեսի համար պայքարող Դորտմունդի «Բորուսիան» պարտվել է «մենամարտը» Պեպ Գվարդիոլայի գլխավորած ակումբին:

Նշվում է, որ Տորեսը տվել է իր համաձայնությունը և պատրաստ է տեղափոխվել Մանչեսթեր:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 44 հանդիպման ու դարձել ՝ 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ավարտվում է 2021 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում