Ռեալն իր խաղացողին վարձավճարով կարող է տրամադրել Բայերին

Ռեալն իր խաղացողին վարձավճարով կարող է տրամադրել Բայերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amՄադրիդի «Ռեալն» իր խաղացողին վարձավճարով կարող է տրամադրել Լևերկուզենի «Բայերին», որպեսզի խաղացողն ավելի շատ խաղային պրակտիկա ունենա:

Ըստ goal.com-ի, ակումբներն արդեն բանակցությունների փուլում են: «Սերուցքայինները» կարծում են, որ գերմանական ֆուտբոլը կարող է օգուտ տալ բրազիլացուն: Նախկինում կար տեղեկություն, որ ֆուտբոլիստը վարձավճարով կարող է տեղափոխվել «Վալյադոլիդ»:

Ռեյները «Կաստիլիայում» մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:

Խաղացողը 30 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ֆլամենգոյից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում