Փյունիկն ընկերական խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

Փյունիկն ընկերական խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԵրևանի «Փյունիկն» այսօր՝ հուլիսի 23-ին, ընկերական խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ և խոշոր հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպումը կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվել 4-0 հաշվով՝ հօգուտ Արտակ Օսեյանի թիմի: Ի դեպ, սա «Փյունիկի» առաջին խաղն էր նոր մարզչի գլխավորությամբ:

«Փյունիկի» կազմում գոլեր են հեղինակել Ալիկ Առաքելյանը, Լևոն Վարդանյանը, Արսեն Սարգսյանն ու Էրիկ Ազիզյանը:

Հիշեցնենք՝ «Փյունիկը» հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, որտեղ 2 ընկերական հանդիպում կունենա՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։

Եվս 1 ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ Երևանի «Ուրարտուի» հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում