Բեքհեմը՝ Խաբիբին․ Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս

Բեքհեմը՝ Խաբիբին․ Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԱնգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ինտեր Մայամի» ՖԱ-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմն իր աջակցությունն է հայտնել UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին վերջինիս հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան հետ կապված։

«Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս»,– գրել է Բեքհեմը Խաբիբի ինստագրամյան հրապարակման մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ Խաբիբի հայրը մահացել էր կորոնավիրուսից առաջացած բարդացումների պատճառով՝ հուլիսի 3-ին Մոսկվայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում