Սարին ներկայացրել է Յուվենտուսի տրանսֆերային առաջնահերթությունները

Սարին ներկայացրել է Յուվենտուսի տրանսֆերային առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ներկայացրել է թիմի գլխավոր տրանսֆերային նպատակները միջմրցաշրջանում։

Շորթ-լիստը գլխավորում է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ Սարին կցանկանար լոնդոնյան թիմից ևս մեկ խաղացողի՝ պաշտպան Էմերսոնին ձեռք բերել։ Մարզիչը երկու ֆուտբոլիստներին էլ ծանոթ է «Չելսիում» աշխատելու տարիներից։

Բացի դրանից, Սարին մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին, որի համար նեապոլիտանական ակումբը ավելի քան 40 մլն եվրո է պահանջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում