Պաշտոնական․ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Արարատ

Պաշտոնական․ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Արարատ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Դավիթ Մանոյանի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»: Ֆուտբոլիստի կարիերան Մանոյանը սկսել է Երևանի «Փյունիկում»: Տարբեր տարիների հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» ակումբներում:

Խաղացել է նաև լեհական «Սանդեցյայում» և մակեդոնայան «Ռաբոտնիչկիում»: Հայաստանի Բարձրագույն խմբում պաշտպանել է նաև «Ալաշկերտի» և «Նոայի» գույները:

Մանոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 26 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում