Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն

Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Ռուսական «Զենիթի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մոտ է ԱՊԼ վերադառնալուն, տեղեկացնում է Novosti.rs-ը:

Նշվում է, որ 36-ամյա պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

Ակումբների միջև ընթացող բանակցությունները վերջնական փուլում են:

Հիշեցնենք, որ Իվանովիչին գնելու ցանկություն ունի նաև «Ցրվենա Զվեզդան»:

Հավելենք, որ «Զենիթն» Իվանովիչին մտադիր է փոխարինել «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում