Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ

Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amՌՊԼ-ի գործող չեմպիոն «Զենիթը» ձեռք բերեց «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա խորվաթ պաշտպանի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Լովրենը անգլիական ակումբի հետ նախորդ տարի հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ այս տարի ՝ ԱՊԼ-ն:

https://www.instagram.com/p/CDJRG9Ei-dr/?utm_source=ig_web_copy_link 

Բացի այդ, Խորվաթիայի հավաքականի կազմում Լովրենը 2018-ին դարձավ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում