Շիրակը միանգամից 3 նորեկ ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒLԻՍԻ, Sport.times.am: «Շիրակ» ՖԱ-ն կատարել է առաջին ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին գրում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Թիմի կազմն են համալրել փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Նազարյանը, ինչպես նաև գյումրեցիների կազմ է վերադարձել հարձակվող Վարդան Բակալյանը:
Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր: