Հայտնի են Ալաշկերտի ամառային նախապատրաստական ծրագրերը

Հայտնի են Ալաշկերտի ամառային նախապատրաստական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒLԻՍԻ, Sport.times.am: Հուլիսի 28-ից Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 10-օրյա հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ` «Վանի» (28.07), ԲԿՄԱ-ի (06.08) և «Ուրարտուի» (08.08) հետ: Չի բացառվում, որ ևս մեկ ստուգողական հանդիպում ալաշկերտցիները կանցկացնեն հուլիսի 31-ին:

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Հենրի Ավագյանի, Ալեքսանդր Միլկովիչի, Հայկ Իշխանյանի և Նիկիտա Բարանովի հետ: Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունը երկարաձգել է պայմանագրերը Օգնյեն Չանչարևիչի, Տիագո Կոելյոյի և ավարտված առաջնության լավագույն ասիստենտ Տիագո Գալվաոյի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում