ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ

ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒLԻՍԻ, Sport.times.amՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ օգոստոսի 3-ին նախատեսված ՀԲՖ նախագահի ընտրությունը կկայանա։

«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մեկից ավելի գրանցված թեկնածու: Թեկնածուների գրանցումը կավարտվի հուլիսի 29-ին (ներառյալ այդ օրը), իսկ ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 3-ին: ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է և թափանցիկ: Խնդրում ենք ուշադրություն չդարձնել ապատեղեկատվություններին»,– ասված է ՀԲՖ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն էր տարածվել, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) չի հաստատել օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում